Ձեր գովազդը
Գլխավոր » Սպորտ » Մեսսին Բարսելոնայից տեղափոխվեց ՊՍԺ

Մեսսին Բարսելոնայից տեղափոխվեց ՊՍԺ

Մեսսին Բարսելոնայից տեղափոխվեց ՊՍԺOգոստոսի 5-ին կատալոնական ակումբը հաստատեց, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ևս հաստատել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա ՊՍԺ-ի խաղացող։

Փարիզյան ակումբի Facebook-յան էջում և Twitter-ի միկրոբլոգում հաստատել են 34-ամյա ֆուտբոլիստի Պարի Սեն-Ժերմեն տեղափոխվը։

Լեո Մեսսին վերջնական համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ. արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքելու և ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հենց առաջին օրն անցել է բժշկական և ֆիզիկական բուժզննում։ Մեսսին հանդես կգա 30 համարի ներքո։ Հիշեցնեմ, որ Բարսելոնայում հանդես էր գալիս 10 համարով:

Մեսսին բացատրել է, թե ինչու է ընտրել 30 համարի մարզաշապիկը

Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է Պարի Սեն-Ժերմենում ընտրել 30 համարի մարզաշապիկը։ «Բարսելոնայում 30-ը առաջին համարն էր, որ ես ունեի ։

Այսքան տարիներից հետո, տեղափոխվելով ՊՍԺ, ես կյանքում ինչ որ նոր բանի նույն զգացումներն ունեմ»,- ասել է Մեսսին՝ Ֆրանսիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությանը հարցազրույցի ժամանակ։

Մեսսին ՊՍԺ-ում հանդես կգա 30 համարով

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ֆրանսիական Լիգա 1-ում 30 համարը հատկացվում է դարպասապահներին։ Սակայն լիգայի ղեկավարությունը Մեսսիի համար բացառություն է արել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *