Ձեր գովազդը
Գլխավոր » Սպորտ » Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»TalkSPORT-ը հաղորդում է, որ Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Ըստ հավաստի լուրերի «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվ բանակցություններ է սկսել թուրինյան թիմի ղեկավարության հետ, որին վերադարձնելու ցանկություն ունի։

Նա «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես եկել 2003-2009-ին, 292 խաղում խփել է 118 գոլ։ Հասցրել է 4 տարի խաղալ Ուլե-Գունար Սուլշերի հետ։ Ինչպես գիտեք 48-ամյա նորվեգացին այժմ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչն է։

 «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ 

2009-2018-ին Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ 

Տեղեկացնեմ, որ Ռոնալդուն 2018թ․ հուլիսին «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 112 միլիոն եվրոյի դիմաց։ «Յուվենտուսում» Ռոնալդուն երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա կանխել Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», որը պատրաստ է նրա համար վճարել 30 միլիոն եվրո։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *