Ձեր գովազդը
Գլխավոր » Օգտակար » Հնարքներ » Coca-cola-ի օգտագործման 10 ոչ սովորական եղանակները

Coca-cola-ի օգտագործման 10 ոչ սովորական եղանակները

Coca-cola-ի օգտագործման 10 ոչ սովորական եղանակներըՀարգելի բարեկամ ձեզանից շատերը հավանաբար լսել են Coca-Cola-ի յուրատեսակ բազմաթիվ հատկությունների մասին։ Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել Coca-Cola-ի օգտագործման 10 ոչ սովորական ոեղանակները.

Պարտադիր չէ, որ այն օգտագործվի միայն խմելու նպատակով….

1. Հեռացնել ժանգը

Coca-cola-ն հանդիսանում է ժանգը հեռացնելու հոյակապ միջոց: Եթե դուք ունեք կենցաղային իրեր, որոնք պատված են ժանգով, կարող եք գիշերը այն ներծծել Կոլայի մեջ, իսկ առավոտյան լվանալ և ապշել նրանց արտաքին տեսքից: Կոլայի հատկությունները օգնում են ոչնչացնել ժանգի մասնիկները, որոնք մեծապես թեթևացնում են մաքրման պրոցեսը: Դուք կարող եք օգտագործել Coca-cola կտորի վրա եղած ժանգը հեռացնելու համար: Պարզապես պետք է լցնել մի քիչ Կոլա և շրջանաձև շարժումներով մաքրել այն:

2. Լվանալ պատուհանները

Կոլայի մեջ պարունակող լիմոնի աղը շատ արդյունավետ է պատուհանների մաքրման համար: Այն հատկապես օգտակար է ավտոմեքենաների ապակիների համար:

3. Օգտագործել ուտեստի մեջ

Կոլան հաճախ օգտագործվում է որպես բաղադրամաս տարբեր ուտեստների պատրաստման ժամանակ: Դուք կարող եք այն կիսով չափ խառնել Ձեր սիրած սոուսի հետ և ստացված խառնուրդի մեջ մարինովացնել հավը: Կոլայի մեջ պարունակող շաքարավազը հավին փայլուն տեսք կհաղորդի եւ կարամելի համ կտա, իսկ լիմոնի աղը հրաշալի համ ու հոտ կհաղորդի:

4. Ձերբազատվել տհաճ հոտերից

Եթե Ձեր տանը կամ բնակարանում չգիտես որտեղից տհաճ ու անտանելի հոտ է հայտնվել, ապա դույլի մեջ ախտահանող հեղուկի հետ միաժամանակ ավելացնելով մի փոքր Կոկա Կոլայի հեղուկ, կարող եք լվանալ հատակը և հեշտությամբ ազատվել տհաճ հոտից: Ավելին, եթե Ձեր վրայից, կամ ձեռքերից է տհաճ հոտ գալիս, կարող եք լցնել կոլան մի քանի վայրկյան շփել դրանով, այնուհետեւ լվանալ մաքուր ջրով և վերջ: Կոլան նաև շատ լավ ազդեցություն է թողնում մազերի վրա:

5. Ցավազրկել խայթոցը

Կոլայի մեջ պարունակող քիմիական նյութերը կարող են շատ արդյունավետ լինել մեդուզայի խայթոցից առաջացած ցավը չեզոքացնելու գործում: Ամենայն հավանականությամբ, մարդկանց մեծ մասը ցավազրկողներ չի տանում լողափ, բայց մի շիշ կոլա միշտ էլ կգտնվի: Մի քանի կաթիլ կարող եք լցնել խայթոցի վրա և անմիջապես թեթևություն կզգաք:

6. Մաքրել կաթսաները

Երբեմն կաթսաների կամ սպասքի հատակը պատվում է սև մրուրով և դրա հեռացնելը գրեթե անհնար է լինում: Այն առաջանում է ուտելիքի այրվելու հետևանքով: Որպեսզի հեռացնեք այդ սեւ բծերը եւ վերականգնեք արտաքին փայլուն տեսքը անհրաժեշտ է կոկա կոլան լցնել ամանի մեջ և այդպես դնել գազօջախին`մարմանդ կրակի վրա, ապա մեկ ժամ անց լվանալ կաթսան և հիանալ նրա տեսքով:

7. Լվանալ հագուստը

Որոշ կտորների վրայից շատ դժվար է հանել բծերն ու հետքերը: Դրա համար էլ կարող եք սովորական լվացող հեղուկի հետ խառնել մի քիչ Կոլա և լվանալ սովորական ռեժիմով: Այն արդյունավետ կերպով հեռացնում է նույնիսկ արյան հետքերն ու հագուստի տհաճ հոտը:

8. Ազատվել այգու որդերից

Բանկայի մեջ կարող եք կոլա լցնել և այն տեղադրել այգում: Տարբեր տեսակի որդեր կարող են լցվել այդ ամանի մեջ ու այլևս այդտեղից դուրս չպրծնել:

9. Բուժել ինքդ քեզ

Coca-Cola-ն, տարօրինակ կերպով շատ օգտակար է խանգարումների դեպքում: Ամենատարածվածը` դրա օգտագործումն է ստամոքսի խանգարման դեպքում:

Ընդամենը մի բաժակ կոլա խմելուց հետո այլևս սրտխառնոց չեք ունենա: Այն նաեւ հիանալի միջոց է լուծի և կոկորդի ցավի դեմ:

10. Օգտագործել որպես պայթուցիկ

Մարդկանց մեծ մասը ծանոթ է, լսել է Մենթոսի (անանուխի կոնֆետ) և կոլայի փոխազդեցության մասին: Եթե կոլայի մեջ գցեք մենթոսի մի հատիկ ապա տեղի ունեցող քիմիական ռեակցիայի հետևանքով ականատես կլինեք հզոր պայթյունի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *