Ձեր գովազդը
Գլխավոր » Օգտակար » Խորհուրդներ » 7 oգտակար խորհուրդներ հացի մասին

7 oգտակար խորհուրդներ հացի մասին

7 oգտակար խորհուրդներ հացի մասինՀարգելի բարեկամ այսօր կխոսենք հացի օգտակար հատկությունների և նրա պահպանման մասին։ Հացը դարեր շարունակ համարվել է ամենաարժեքավոր և օգտակար սննդամթերքներից մեկը։

7 oգտակար խորհուրդներ հացի մասին

1․ Հացը հարուստ է մի շարք հանքային պիտանի նյութերով, սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ այս մթերքը բարձրացնում է մարդու աշխատունակությունն ու կենսունակությունը։ Իր կալորիականությամբ չի զիջում ոչ մի սննդամթերքի, այն դյուրամարս է և ախորժալի։

2․ Սպիտակ և սև հացը նույն տեղում չպետք է պահել, այդ դեպքում սպիտակ հացը կորցնում է իր համը։ Հացը պետք է պահել փակ ամանի մեջ (փայտյա արկղիկ, պոլիէթիլենային տոպրակ և այլն)։

3․ Հացը երկար է թարմ մնում, երբ հացամանի մեջ դրվում է մեկ հատ խնձոր, կամ մի կտոր մաքրած կարտոֆիլ, կամ՝ մի քիչ կերակրի աղ։

4․ Թարմ հացը հեշտությամբ կկտրվի, եթե դանակը տաքացնենք ջեռոցի վրա կամ 2-3 րոպե պահեք եռացրած ջրի մեջ։

5․ Որպեսզի հացը չբորբոսնի, հացամանը խորհուրդ է տրվում լվանալ առնվազն շաբաթը մեկ անգամ։ Նախընտրելի է այն լվանալ քացախաջրի մեջ թրջած սպունգով կամ լաթով։ Եթե հացամանի մեջ հաճախ եք տաք հաց դնում, ապա այսպես մաքրելը ուղղակի անհրաժեշտ է։

6․ Չորացած, հին հացը կարելի է թարմացնել մեկ րոպե կաթի կամ ջրի (կամ երկուսի խառնուրդի) մեջ թաթախելով և ապա 15 րոպե ջեռոցում տաքացնելով։

7. Հացն ու թխվածքը չի կարելի նույն ամանում պահել, դրանից թխվածքը միանգամից խոնավանում է։ Միևնույն ժամանակ, չորացած թխվածքը կարելի է նորից վերականգնել (թարմացնել) նույն ամանի մեջ տեղադրելով մի քանի կտոր հաց։

Այսօր այսքանը, հույսով եմ այս խորհուրդները կօգնեն ձեզ առօրյա կյանքում։