Ձեր գովազդը
Գլխավոր » Օգտակար » Խորհուրդներ » 15 օգտակար խորհուրդ թխվածքների պահպանման մասին

15 օգտակար խորհուրդ թխվածքների պահպանման մասին

15 օգտակար խորհուրդ թխվածքների պահպանման մասին

Այսօր կխոսենք, թե ինչպես պահպանել թխվածքը, որպեսզի այն շուտ չփչանա։ Առաջարկում եմ 15 օգտակար խորհուրդ թխվածքների պահպանման մասին։

  1. Թխվածքը, տորթը պետք է աստիճանաբար սառեցնել: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով այն կարող է նստել կամ դրա մեջտեղում կարող է փոս առաջանալ:
  2. Տորթի խմորը ալյումինե կաթսայի մեջ հարելիս խմորի գույնը փոխվում և մգանում է:
  3. Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի: Եփվելուց այն չորանում է, և խմորը չի բարձրանում:
  4. Որպեսզի թխվածքը վառ դեղին գույն ունենա, պետք է ձվի դեղնուցը նախորդ օրը հարել մի փոքր աղով, գիշերը թողնել սառնարանի մեջ, հետո օգտաործել:
  5. Չամիչով կարկանդակը ավելի համեղ կլինի, եթե չամիչը նախապես թրջեք կոնյակի մեջ:
  6. Չամիչով կարկանդակ թխելիս, որպեսզի չամիչը չնստի կարկանդակի տակ, անհրաժեշտ է չամիչը խմորի մեջ լցնելուց առաջ թաթախել ալյուրի մեջ:
  7. Խմորիչը արագ կլուծվի, եթե այն նախապես մանրացնեք և այդ զանգվածին ավելացնեք մեկ թեյի գդալ շաքարավազ:
  8. Որպեսզի խմորասունկը (դրոժ) չկորցնի կենսաբանական հատկությունները, այն պետք է պահել ալյուրի մեջ: Խմորեղեն պատրաստելիս խմորասունկը պետք է լուծել գոլ ջրով, թողնել 30-40 րոպե, ապա նոր շաղախել խմորը:
  9. Ոչ պինդ հունցած խմորը միշտ կպչում է ձեռքերին, բայց այն լավ գրտնակվում է սառը ջրով լցված շշով:
  10. Կեքսի խմորը թեթև ու փքուն է ստացվում, երբ այն խառնում եք փայտե լայն գդալով:
  11. Եթե եփված խմորեղենը դուրս չի գալիս կաղապարից, հարկավոր է կաղապարը մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ:
  12. Որպեսզի օշարակով ներծծված տորթը շուտ չհնանա, դրա ներքևի շերտի վրա պետք չէ առատորեն օշարակ լցնել:
  13. Տորթը հավասար մասերի բաժանելու համար դանակով նշան արեք և երկու կողմից թելով քաշեք:
  14. Տորթի կրեմը գունավորելու համար կարելի է օգտագործել նաև կարմիր բազուկը, կեռասի հյութը և ձվի դեղնուցը:
  15. Փքաբլիթներ կամ թթխմորով այլ թխվածքներ պատրաստելիս խմորի մեջ ավելացրեք մի քիչ օղի: Այդ դեպքում բլիթները շատ յուղ չեն ներծծի:

Հույսով եմ վերը նշված 15 օգտակար խորհուրդները թխվածքների պահպանման մասին կօգնեն ձեզ առօրյա կյանքում կխուսափել տհաճ անակնկալներից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *