Հավանաբար ձեզանից շատերին է հետաքրքրում ինչպես պահպանել ձավարեղենը որպեսզի այն շուտ չփչանա։
Այսօր ձեզ եմ ներկայացնեում 10 օգտակար խորհուրդ ձավարեղենի պահպանման մասին։
- Եթե ապուրը աղի է ստացվել, ապա դրա մեջ պետք է մի կապոց բրինձ իջեցնել և աղը կանցնի բրնձին;
- Եթե կերակուրը աղի է ստացվել, դրա մեջ պետք է մի քանի վայրկյանով իջեցնել մի կտոր շաքար;
- Եթե արգանակը շատ աղի է ստացվել, ապա բավական է մեջը գցել 1 – 2 մաքրած կարտոֆիլ և եփել 5 րոպե։ Այն ներծծում է աղը։ Եփելուց հետո կարտոֆիլը պետք է հանել;
- Որպեսզի աղը չոր ու փխրուն լինի, աղամանում դրեք բրնձի 2 – 3 հատիկ՝ դրանք կկլանեն խոնավությունը;
- Մակարոնը ավելի համեղ կլինի, եթե եռացող ջրի մեջ ավելացնեք մի քիչ թարմ կաթ կամ մսաջուր;
- Մակարոնը խաշելուց հետո ջուրը կարելի է օգտագործել արգանակի համար, քանի որ այն պահպանում է մակարոնի մեջ պարունակվող սննդանյութերի 5 տոկոսը;
- Ավելացած եփված բրնձով կարելի է պատրաստել սալաթ՝ դրան խառնելով պինդ եփած ձու, աղ և սև պղպեղ;
- Ալյուրը, ձավարեղենը, մակարոնը, շաքարը, աղը և այլ չոր մթերքներ նախընտրելի է պահպանել ապակե ամաններում;
- Ալյուրը, ձավարեղենը տոպրակի մեջ երկար պահելուց բզեզներ են հայտնվում։ Ինչպես խուսափել մթերաբզեզներից։ Կտավից տոպրակ կարեք, 20-30 րոպե եռացրեք թունդ աղաջրի մեջ, չորացրեք և տաք արդուկով արդուկեք։ Նման տոպրակի մեջ բզեզներ չեն առաջանա;
- Որպեսզի կերակրի մեջ բրինձը պահպանի իր սպիտակ գույնը և չփխլվի, ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ գինեթթու։
Հույսով եմ վերը նշված խորհուրդները ձեզ կօգնեն։